Jump to content

Մակեդոնիայի և Թրակիայի բանահյուսական և ազգագրական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակեդոնիայի և Թրակիայի բանահյուսական և ազգագրական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Կայքodysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=3273
Քարտեզ
Քարտեզ

Մակեդոնիայի և Թրակիայի բանահյուսական և էթնոլոգիական թանգարան (անգլ.՝ Λαογραφικό και Εθνολογικό Μουσείο Μακεδονίας-Θράκης), թանգարան Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիա պերֆերիայի Սալոնիկ քաղաքում։

Թանգարանը հիմնադրվել է 1973 թվականին Մակեդոնիայի կրթության ասոցիացիայի կողմից և տեղակայված է եղել «Հին գավառական տուն» անվամբ շենքում։ Շենքը, որը զբաղեցնում է ծովի ափին գտնվող 5 հեկտար տարածք, 1906 թվականին կառուցել է հրեա ճարտարապետ Էլի Մոդիանոն[1]։ Թանգարանը տեղակայված է չորս մակարդակի վրա՝ կիսանկուղային հարկ, երկու հարկեր և ձեղնահարկ։ Ճարտարապետականորեն այն էկլեկտիկ շինություն է, որի վրա մեծապես ազդել է մոդեռնը։ Հատկապես տպավորիչ է դեպի ծով նայող սյունազարդ պատշգամբը։

Թանգարանը հավաքում և հետազոտում է Մակեդոնիայի և Թրակիայի ավանդական մշակույթի մասունքները և դրանք ներկայացնում հանրությանը իր մշտական և ժամանակավոր ցուցահանդեսներում։ Թանգարանի հավաքածուն բաղկացած է ավելի քան 20,000 ցուցանմուշներից (տեքստիլ, ասեղնագործություն, տեղական տարազներ, գործիքներ, զենքեր, կենցաղային իրեր, երաժշտական գործիքներ և փորագրություն, փայտամշակման և մետաղամշակման սարքավորումներ)։ Թանգարանն ունի մասնագիտացված գրադարան, լուսանկարչական արխիվ և ձայնագրությունների պահեստարան[2][3]։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական ցուցահանդեսներից երկուսը կազմակերպվում են հետևյալ ստորաբաժանումներում`

  1. «Մակեդոնիայի և Թրակիայի ջրաղացներում», Ջրաղացներն ու սղոցարանները ավանդական հասարակությունում։
  2. «Մակեդոնիայի և Թրակիայի ավանդական տարազները 1860-1960 թթ.»[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jewish Community Of Thessaloniki
  2. Museums of Macedonia web site
  3. «Creative CommonsAttribution-Share Alike 3.0 Unported license». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  4. Λαογραφικό και Εθνολογικό Μουσείο Μακεδονίας-Θράκης — Μακεδονία-Θράκη: Παραδοσιακές Ενδυμασίες, 1860—1960

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիայի և Թրակիայի բանահյուսական և ազգագրական թանգարան» հոդվածին։